Որակի քաղաքականություն

«Առողջ ողնաշար» բժշկական վերականգնողական կենտրոնը տարիներ շարունակ իրականացնում է բնակչության բուժսպասարկումը։ Մենք մշտապես կենտրոնացնում ենք մեր մասնագիտական ողջ ներուժը պացիենտների բուժման և ֆունկցիոնալ վերականգնման լավագույն ելքերի ապահովման վրա։ Ներդրված աշխատանքային կանոնակարգված մեխանիզմների շնորհիվ՝ կարճ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացվում է պացիենտի վիճակի համալիր գնահատում, ինչը թույլ է տալիս սեղմ ժամկետներում մշակել և ներդնել անհատական վերականգնողական ծրագրեր՝ ուղղված հենաշարժողական համակարգի առողջության վերականգնմանը։

Մեր առաքելությունն է

Բարելավել հասարակության կյանքի որակը՝ հենաշարժողական համակարգի առողջության վերականգնման և պահպանման միջոցով։ Մենք ձգտում ենք դառնալ վստահելի գործընկեր յուրաքանչյուր պացիենտի համար՝ մատուցելով գիտականորեն հիմնավորված, անվտանգ և բարձրակարգ վերականգնողական ծառայություններ։

«Առողջ ողնաշար» բժշկական վերականգնողական կենտրոնը կզբաղեցնի ՀՀ-ի ողջ տարածքի համար բարձր դիրք մրցակցային շուկայում՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ ապահովելու լավագույն որակի ծառայություններ և մեծ իրազեկվածություն իրականացնել տարբեր հարթակների միջոցով։ Մեր առաքելությանը հասնելու համար կազմակերպությունը հանձնառու է տրամադրել բուժսպասարման որակի բոլոր հիմնական բաղադրիչներին բավարարող ծառայություն՝ ի նպաստ պացիենտների համար բարենպաստ ելքերի ապահովելուն։

Մեր նպատակներն են

  • Որակը սահմանել որպես առաջնահերթություն ողջ անձնակազմի համար։
  • Ժամանակի պահանջներին համապատասխան մշտապես ապահովել լավագույն տեխնիկական և մասնագիտական հագեցվածություն։
  • Հաստատել և պահպանել վերականգնողական բժշկության բարձր ստանդարտներ Հայաստանում։
  • Դարձնել որակյալ շարժաթերապիան հասանելի և թափանցիկ՝ հիմնվելով էթիկայի և գաղտնիության սկզբունքների վրա։

Մեր խնդիրներն են

  • Առաջիկա մեկ տարում կատարել պացիենտների տեղեկացվածության բարձրացում։
  • Յուրաքանչյուր պացիենտի համար մշակել և ներդնել անհատական վերականգնողական ծրագրեր։
  • Ներդրված աշխատանքային մեխանիզմների շնորհիվ բարձր ճշգրտությամբ և սեղմ ժամկետներում իրականացնել պացիենտի վիճակի համալիր գնահատում։
  • Ապահովել անձնակազմի պարբերական մասնակցությունը միջազգային վերապատրաստումների և ՇՄԶ դասընթացների։
  • Մշտապես վերլուծել պացիենտների կարծիքները և բողոքները՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով։
  • Կիրառել ISO 9001 և JCI ստանդարտների վրա հիմնված որակի կառավարման համակարգեր։

Առաքելություն և արժեքներ

  • Կոնսերվատիվ բուժում առաջնահերթությամբ
  • Անհատական վերականգնողական ծրագրեր
  • Ժամանակակից սարքավորում և ապացուցված մեթոդներ
  • Հոգատար մոտեցում յուրաքանչյուր հիվանդին

Պատմություն

«Առողջ ողնաշար» վերականգնողական կենտրոնը ստեղծվել է՝ մարդկանց օգնելու վերադարձնել ակտիվ կյանքը՝ առանց անհրաժեշտության վիրահատության։ Կենտրոնը մասնագիտացված է ողնաշարի և հոդերի կոնսերվատիվ բուժման և վերականգնման մեջ։

<p>&laquo;Առողջ ողնաշար&raquo; վերականգնողական կենտրոնը մասնագիտացված օգնություն է ապահովում ողնաշարի, հոդերի և հենաշարժական համակարգի հիվանդությունների դեպքում։</p>